National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
04.11.2022
Առաջարկվում է նվազագույն աշխատավարձը սահմանել 75000 դրամ. հանձնաժողովը կողմ է քվեարկել նախագծին
1 / 9

Կառավարությունն առաջարկում է 2023 թ. հունվարի 1-ից  նվազագույն աշխատավարձի չափը  68.000 դրամի փոխարեն սահմանել 75.000  դրամ: Հարցի հետ կապված՝ առաջարկվում է փոփոխել նաեւ գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող աշխատողների ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը: Այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով  ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»  օրենսդրական փաթեթը:

Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է նաեւ ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի տեղեկացմամբ՝ ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ընտանեկան, սոցիալական նպաստների, ինչպես նաեւ հրատապ օգնության գումարների վճարման գործընթացի բարելավման եւ պետական բյուջեի միջոցների ծախսերի նվազեցման անհրաժեշտությամբ: Փաթեթով առաջարկվում է ընտանեկան եւ սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության գումարների վճարումները 2023 թ. hունվարի 1-ից քաղաքներում եւ 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թ.՝ մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղերում իրականացնել անկանխիկ եղանակով:

Այս նախագծին եւս հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Նոյեմբերի 4-ին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանն արժանացած նախագծերը կընդգրկվեն ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am